Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Սերգեյ Լավրով. Նախագահները պայմանավորվել են շարունակել եռակողմ բանակցությունները

Սերգեյ Լավրով. Նախագահները պայմանավորվել են շարունակել եռակողմ բանակցությունները
20.06.2016 | 23:40

Սանկտ Պետերբուրգում ավարտվեց Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կողմերը համատեղ հայտարարության տեքստ են համաձայնեցրել՝ իրենց հավատարմությունը հայտնելով կարգավորման գործընթացին, պայմանավորվել են ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը:

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահները պայմանավորվել են շարունակել եռակողմ կանոնավոր բանակցությունները, որպեսզի լրացուցիչ դինամիկա հաղորդեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ Մինսկի խմբի ջանքերին»,- ասել է Լավրովը:

Նախագահները կարևորել են կանոնավոր շփումներն այս ձևաչափով: Երեք նախագահներն իրենց հանձնառությունն են հայտնել քաղաքական կարգավորման հարցում կայուն առաջընթացի հասնելու առնչությամբ՝ ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ արձանագրելով, որ վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանվել է:

Դիտվել է՝ 1512

Մեկնաբանություններ